Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Շնորհակալության աղոթք

Շնորհակալության աղոթք
30.12.2023 | 00:01

Շնորհակալություն Քեզ, ո՛վ Աստված` մեր Տեր, որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ, իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին: Մե՛զ էլ զորացրու, Տե՛ր, որ կարողանանք Քո պատվիրանները պահել այսօր և ամեն ժամանակ, որպեսզի լուսավորված մտքով` միշտ Քո կամքը կատարենք ու Քո պատրաստած բարիքներին հասնենք բոլոր սրբերիդ հետ միասին, մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի պարգևած շնորհներով ու մարդասիրությամբ:

Դիտվել է՝ 8203

Մեկնաբանություններ